211652_close_icon
views-count2130 դիտում article-date 19:51 10-05-2021

ՃՈ ուժեղացված ծառայություն Վանաձոր, Արմավիր, Աբովյան, Աշտարակ և Սևան քաղաքներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները շարունակում են ուժեղացված ծառայությունները։ Հերթականն իրականացվեց մայիսի 7-ին և 8-ին՝ Վանաձոր, Արմավիր, Աբովյան, Աշտարակ և Սևան քաղաքներում։ Հայտնաբերվեց ճանապարհային երթևեկության կանոնների 330-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվեց 32 ավտոմեքենա։ Հայտնաբերվեց ոչ սթափ՝ 41, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 անձ, ինչպես և առանց համարանիշերի՝ 1, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 21, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 24, թաղանթապատված դիմապակիով՝ 19, հետախուզման մեջ գտնվող՝ 1 մեքենա։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր