211652_close_icon
views-count19309 դիտում article-date 23:10 08-05-2021

Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 4-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացված ահազանգի փաստով:
 
Այդ օրը՝ ժամը 11:00-ին, նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել էին, որ շտապօգնության բժիիշկների թիվ 47 խումբը՝ «աջ սրունքի կտրած վերքով» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել մի տղա երեխայի:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
 
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 16-ամյա Տիգրան Պ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայում գտնվող Հայ-հունական պետական քոլեջում և նրան դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 17-ամյա Խորեն Հ.-ն:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը և նրան դանակահարած կասկածյալը սովորում են Հայ-հունական պետական քոլեջում:
 
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Խորեն Հ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր