211652_close_icon
views-count25560 դիտում article-date 15:19 07-05-2021

Ավտովթար Երևանում. 30-ամյա վարորդը BMW-ով Ազատության պողոտայում տապալել է ծառն ու հայտնվել կանաչ գազոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Համասփյուռ Մ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում, տապալել այնտեղ եղած ծառը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայույան հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկով։

Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակ, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Կամո Պետրոսյանն ու տեսուչ Գարիկ Թովմասյանը։

Փաստի առթիվ Գ. Թովմասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր