118179 դիտում
20:20 03-05-2021
Արտակարգ դեպք Երևանում. պոլիկլինիկայի շենքի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի. այն տեղափոխելու հանար փրկարարները օգտագործել են ճոպաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի 13-րդ կամ 14-րդ հարկից քաղաքացին կամ նետվել է կամ անզգուշաբար ընկել և հայտնվել է առաջին հարկում գտնվող չշահագործվող պոլիկլինիկայի տանիքին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Բադալյանի գլխավորությամբ:
Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով մահացածի դին իջեցրել են տանիքից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 46-ամյա Մարինե Խ.-ն էր:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզ կինի մի շարք փորձաքննություններից հետո:
Տեղում հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ՀԱԲ հրահանգիչը մահացածի հարազատներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+