211652_close_icon
views-count792 դիտում article-date 21:20 07-05-2020

3-րդ զորամիավորման զորամասում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտային զորավարժություն

Զինծառայողների մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու, սպաների ղեկավարման ունակությունները կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատվել են ուսումնական կետեր, ստուգվել է վաշտերի փոխգործակցությունը մարտի ժամանակ, ստորաբաժանումները ցուցադրել են մարտավարական գործողություններ:

Նմանատիպ նյութեր