211652_close_icon
views-count2094 դիտում article-date 20:37 29-04-2021

Խաբի Ալոնսոն հիշել է «Բարսելոնայից» կրած 0:5 հաշվով պարտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կիսվել է իր հիշողություններով՝ 2010թ. նոյեմբերի 29-ին Սուպերկլասիկոյում «Բարսելոնայից» կրած 0:5 հաշվով կրած պարտության վերաբերյալ:
 
«Մենք գիտեինք, որ եթե չափազանց բարեհամբույր լինենք, նրանք մեզ պարզապես կտոր-կտոր կանեին:
 
Այդ երեկոն, երբ «Կամպ Նոույում» մենք պարտվեցինք 0:5 հաշվով, ամենավատն էր իմ կարիերայի ընթացքում: 20 րոպեից հետո ցանկանում էի հեռանալ խաղադաշտից, գնալ տուն և ցնցուղ ընդունել:
 
Դա շատ ցավագին պարտություն էր, սակայն այն մեզ վճռականություն հաղորդեց: Մենք արդեն չէինք կարող այդքան բարեհամբույր մնալ, հակառակ դեպքում չէին կարողանա նրանց հաղթել հաջորդ մրցաշրջանում», ասել է Ալոնսոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր