Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 29-ին, կազմել է 520.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.82 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 630.95 դրամ (աճել է 3.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 725.55 դրամ (աճել է 3.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.01 դրամ (աճել է 0.06 դրամով):