211652_close_icon
views-count2677 դիտում article-date 19:18 28-04-2021

Ուզում են տեսնել՝ ինչ կլինի ընտրություններից հետո, որ մաքուր խղճով դատեն. Արթուր Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Ինձ համար որեւէ անակնկալ չկար, որ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ գործը կկարճվի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։

Նշենք, որ այսօր Դանիելյանի գործով առաջին դատական նիստը պետք է  կայանար, ինչը հետաձվեց՝ գործով մեղադրող դատախազի՝ դատական նիստին չներկայանալու պատճառով։

Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։

«Մանավանդ վերջին կես տարվա ընթացքում իրենց ընդդիմադիր համարող գրեթե բոլոր քաղաքական գործիչները իրենց ելույթներում պնդում են, որ այս իշխանություններն ու նրանց կամակատարները պետք է րոպե առաջ հեռանան, նույնիսկ՝ սպանվեն, բայց, ի հեճուկս բոլոր այդ կոչերի, որեւէ բան տեղի չի ունենում։ Ըստ էության, այս իշխանության ներկայացուցիչներից ընդամենը երկու հոգի են խնդիր ունեցել փողոցներում՝ մեկը՝ Ալեն Սիմոնյանը, մյուսը՝ Արարատ Միրզոյանը։ Իմ կարծիքով՝ ամենակարեւոր հարցը, որ հանրությունն ինքն իրեն պետք է տա, հետեւյալն է՝ որն է պատճառը, որ քաղաքական գործիչները անընդհատ հայտարարություններ են անում, բայց դրանք ոչ մեկը կյանքի չի կոչում»,- ասաց Դանիելյանը։

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր