211652_close_icon
views-count1036 դիտում article-date 14:20 28-04-2021

Բուհերի դիմորդ սփյուռքահայերն ու օտարազգիները կարող են մասնակցել միասնական քննություններին

Այն սփյուռքահայերը, օտարերկրացիները, որոնք ցանկանում են ընդունվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ, կարող են մասնակցել  միասնական քննություններին, որոնք անցկացվելու են ամռանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 28-ի մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ գոյություն ունի նաև սփյուռքահայ և օտարերկրացի դիմորդների համար գործող առանձին կարգ, որում կա 70 անվճար տեղ ազգությամբ հայ դիմորդների համար: «Գործում է նաև վճարովի առկա և հեռակա ուսուցման առանձին կարգը, որի ընթացակարգն ապահովում ենք, բայց գիտելիքի ստուգումն իրականացնում են ուսումնական հաստատությունները»,- նշեց փոխնախարարը:

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ, չնայած համավարակին, նախորդ տարի դիմորդների քանակի մեծ անկում չի եղել: Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ 2021-ին համավարակը կնահանջի, և դիմորդների թիվը կմեծանա:

Նմանատիպ նյութեր