211652_close_icon
views-count4583 դիտում article-date 20:53 26-04-2021

UFC-ի նախկին չեմպիոնը մրցակցին հարվածելիս սարսափելի կոտրվածք է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջին քաշային կարգում Մենամարտի բացարձակ առաջնության (UFC) նախկին չեմպիոն Քրիս Վայդմանը ոտքի սարսափելի վնասվածք է ստացել Ջեքսոնվիլում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ) ընթացող UFC 261 մրցաշարում:
 
Յուրայի Հոլի դեմ մենամարտի հենց ամենասկզբում ամերիկացին կոտրել է ոտքը՝ մրցակցին հարված հասցնելիս: Մենամարտը դադարեցվել է 17-րդ վայրկյանին և գրանցվել է տեխնիկական նոկաուտ՝ հօգուտ ճամայկացի մարզիկի, որն ընդհանրապես չի հասցրել մրցակցին գեթ մեկ հարված հասցնել:
 
Վայդմանի կինը՝ Մարիվին, Ինստագրամում հայտնել է, որ Քրիսը հաջողությամբ վիրաահատվել և այժմ ապաքինվում է ոտքի կոտրվածքից հետո:
 
Ամերիկացի հայտնի վնասվածքաբան Սթիվ Մորի կարծիքով, նման վնասվածքներից հետո մարզիկների մոտ ապաքինումը տևում է 3-6 ամիս, որից հետո ևս մեկ տարի պահանջվում է ֆիզիկական ծանրաբեռնվածություններին հարմարվելու համար:
 
Ուշագրավ է, որ այս մարզիկներն արդեն գոտեմարտել են 2010-ին և այն ժամանակ հաղթել էր Վայդմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր