22700 դիտում
13:15 26-04-2021
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Մարտունիում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ը բախվել է ВАЗ 2121-ին, Mercedes-ն էլ՝ BMW-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 23-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով։
Ժամը 21։20-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում բախվել են Մարտունու բնակիչ՝ 26-ամյա Ա. Հ-ի վարած Mercedes մակնիշի և Ձորագյուղ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Ս. Հ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Բախումից հետո Nissan-ը բախվել է ճամփեզրին կայանված ВАЗ 2121 մակնիշի, իսկ Ա. Հ-ի վարած Mercedes-ն էլ բախվել է ճամփեզրին կայանված BMW մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Հ-ն, Nissan-ի ուղևոր՝ 18-ամյա Ա. Մ-ն և ВАЗ 2121-ի ուղևոր՝ 15-ամյա Կ. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+