211652_close_icon
views-count21533 դիտում article-date 13:34 25-04-2021

Ավտովթար Երևանում. բախվել են Toyota Sienta-ն ու Toyota Camry-ն. վերջինս էլ մասամբ հայտնվել է թոնրատան տարածքում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Գյուլբենկյան–Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry և Toyota Sienta մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  3 հոգի  որոնցից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ  Հրանտ Աբրահամյանն ու Վարդան Գրիգորյանը:

Բախման հետևանքով Toyota Camry-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց և մասամբ հայտնվել թոնրատան տարածքում, կոտրերով պատն ու ապակիները:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել թոնրատան աշխատակիցները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը: 

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ: 

Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի Ինշունարս» ապահովագրական ընկերության  ներկայացուցիչը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր