211652_close_icon
views-count3754 դիտում article-date 21:33 23-04-2021

Բելառուսում հետախուզում է հայտարարվել հանրահայտ մարզուհու նկատմամբ

 Բելառուսցի հանրահայտ լողորդուհի, Օլիմպիական խաղերի եռակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Գերասիմենյայի նկատմամբ երկրի իշխանությունները հետախուզում են հայտարարել՝ ազգային անվտանգության վնաս հասցնող գործողություններ կատարելու համար:
 
Բելառուսի Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը հայտնել է, որ հետախուզում է հայտարարվել նաև «Մարզական համերաշխության բելառուսական հիմնադրամի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Օպեյկինի նկատմամբ:
 
Գերասիմենյայի և Օպեյկինի նկատմամբ քրեական գործերը Քննչական կոմիտեն հարուցել էր ապրիլի սկզբներին: Նրանք մեղադրվում են հիմնադրամի միջոցով օրինախախտ մարզիկներին ֆինանսական և իրավաբանական օժանդակություն ցուցաբերելու մեջ, ընտրությունների հանրության կյանքի սոցիալ-տնտեսական, քաղաքական ոլորտների վերաբերյալ նախապես կեղծ տեղեկություններ տարածելու մեջ:
 
Բացի այդ, նրանց օտար պետություններին և միջազգային կազմակերպություններին գործողություններ իրականացնելու կոչեր են արել, որոնք ուղղված են եղել երկրի ազգային անվտանգության խարխլմանը:
 
Մասնավորապես, նրանց մեղադրել են Բելառուսում նախատեսված մի շարք մարզական խոշոր միջոցառումներն ու մրցաշարերը երկրից տեղափոխելու և պետության մարզական ղեկավարներին վարկաբեկելու մեջ:

Նմանատիպ նյութեր