211652_close_icon
views-count1450 դիտում article-date 15:55 23-04-2021

Գորիսի փոխքաղաքապետն ազատ կարձակվի, դատարանը ոչ իրավաչափ համարեց Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը․ պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ,. Tert.am

Դատարանը մեր ներկայացրած բողոքը բավարարեց, Մենուա Հովսեփյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչեց. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կայացած այցի ընթացքում բողոքի ակցիա էր իրականացվել, ինչից հետո ակցիայի մասնակիցներից մի մասի նկատմամբ հարուցվել էր քեական գործ՝ իշխանության բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով:
Ձերբակալվել էին Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն և այլ անձիք:

«Երևի վարույթ իրականացնող մարմինը շտապել էր և շատ տարրական սխալ էր թույլ տվել՝ անձը ներկայացրեց իր 4 երեխաների ծննդյան վկայականները որոնցից 2-ի 8 տարին լրացած չէ, իսկ կալանք պատիժը մինչև 8 տարեկան երեխաներ ունեցողի նկատմամբ չի կիրառվում:

Ստացվում էր, որ ձերբակալման պայմանը չպահելով՝ Մենուա Հովսեփյանի նկատմամբ առաջիկա 8 տարվա դրությամբ այդ հոդվածով պատժատեսակ կալանք չի կարող կիրառվել: Շատ էին շտապել, երևի անհրաժեշտ էր եղել այդ պահին, կարծում եմ դատարանը նաև դա է նկատել, հիմա Հովսեփյանը քննչական կոմիտեում է»:

Դավիթ Կարապետյանը մանրամասնեց, որ Մենուա Հովսեփյանը միայն մեղադրվում է միայն խուլիգանության համար, 258 հոդվածի առաջին մասով:

Հարցին, թե Դուք Հատուկ քննչական ծառայություն հաղորդում էիք ներկայացրել նաև խոշտանգման դրվագով, ի՞նչ մանրամասներ ունեք, Կարապետյանը նշեց, որ դեռևս տեղեկություն չունի, թե ինչ գործողություններ են իրականացվել. «Մենք երեկ հրապարակել ենք, որ Մենուա Հովսեփյանը վնասվածքներ ունի, ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խումբն էլ  զրույց է ունեցել Մենու Հովսեփյանի հետ, լուսանկարել են վնասվածքները և զեկույցով հրապարակել»:

Անդրադառնալով Մենու Հովսեփյանի ձերբակալման հանգամանքներին՝ պաշտպանը մանրամասնեց.«Մենուա Հովսեփյանին ժամը 7:20 Գորիսից հրավիրել են Գորիսի ոստիկանության բաժին, հրավիրողները եղել են ԱԱԾ աշխատակիցներ:

Գնացել է ոոտիկանության բաժին, այնտեղ մոտ 10 րոպե սպասելուց հետո բերել են Երևան քաղաք, քննչական կոմիտե, այսինքն՝ անձը ներկայացել է և որևէ բերման ենթարկվելու արձանագրություն չի կազմվել: Դրանից հետո դիմակավորված ոստիկաններն են գալիս, քննչական կոմիտեում գտնվող անձին շղթայում են ու տանում Երևան քաղաքի վարչություն։ Այնտեղից հետ վերադարձնելով արդեն Քննչական կոմիտե՝ բերման ենթարկելու արձանագրություն են կազմել, իբր անձին 14:20 բերման են ենթարկել: Տանում են քրեական վարչություն, վերադարձնում են քննիչի մոտ գրում են, որ բերման ենթարկեցինք։ Տեսնենք հատուկ քննչական ծառայությունում այն ինչ ընթացք կստանա, մնացած մանրամասն կներկայացնենք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր