7475 դիտում
18:06 22-12-2020
Դատարանի որոշմամբ՝ Առուշ Առուշանյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ, նա ազատ կարձակվի. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առուշ Առուշանյանը ազատ է արձակվել: Այս մասին [url=https://https://www.tert.am/am/news/2020/12/22/live/3478843]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: Հարցին, թե տեսնո՞ւմ է քաղաքական ենթատեքստ Առուշ Առուշանյանի ձերբակալության մեջ, պաշտպանն ասաց. «Մեկնաբանությունները կթողնեմ ձեզ: Ես քաղաքականության հետ կապ չունեցող մարդ եմ, բայց բանական ուղեղ ունեցող, մտածելակերպ ունեցող ցանկացած մարդ այլ գնահատական չի կարող տալ»,-ասաց նա:
Նա նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը առանց պարզելու այդ հավաքը օրինական է, թե օրինական չէ, մարդուն ձերբակալում և ինչ-որ բանում կասկածում ու մեղադրում է, հետո պարզվում հավաքը օրինական է: «Արդյունքում մարդուն երկու օրով կտրեցին իր տանից, տեղից, իր կատարած աշխատանքից և հիասթափության մեծ ալիք բարձրացավ ժողովրդի մեջ, սա՞ է մեր նպատակը, կարծում եմ՝ ոչ»,-ասաց նա և նշեց, որ կրկին սթափության կոչ է անում:
Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ բողոքի քննությունը երեկ հետաձգվել էր վարույթն իրականացնող մարմնի չներկայանալու պատճառով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2352 դիտում
19:47 21-11-2020
Միհրան Հակոբյանի ձերբակալությունը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ, նա ազատ արձակվեց
Այս բաժնից
868 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
988 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
706 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին