211652_close_icon
views-count1392 դիտում article-date 14:37 23-04-2021

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ապրիլի 21-ին ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը։

Համերգը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում։ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել ջութակահար Մարկ Բուշկովը։ 

Բազմաթիվ երաժշտական քննադատների գնահատմամբ՝ Ռուսաստանի ազգային նվագախումբը Ռուսաստանի Դաշնության լավագույն սիմֆոնիկ կոլեկտիվներից է։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Միխայիլ Պլետնյովն է։ Ռուսաստանի ազգային նվագախումբը ելույթ է ունենում ինչպես Ռուսաստանի‚ այնպես էլ աշխարհի լավագույն համերգասրահներում‚ համագործակցում է անվանի մենակատարների հետ։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
 

Նմանատիպ նյութեր