687 դիտում
16:46 23-04-2021
Մեկնարկել է Շատջրեքի դպրոցական նոր շենքի կառուցումը
Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղում տրվեց դպրոցական նոր շենքի կառուցման մեկնարկը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Գրիգորյան շին» ՍՊԸ աշխղեկ Ահարոն Միլիտոնյանը, շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 560 միլիոն 635 հազար դրամ։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 16 ամսվա ընթացքում։ Նոր դպրոցը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ «Շինարարությունը նախատեսված էր սկսել 2020 թվականի աշնանը, սակայն համավարակը, ինչպես նաեւ սկսված պատերազմը խանգարեցին դրան։ Այնուհետև փոփոխություն մտցվեց նախագծում՝ կապված ապաստարանի կառուցման հետ։ Հիմա արդեն կարգավորված են բոլոր խնդիրները, շինարարությունը սկսված է։ Կձգտենք այնպես անել, որ մինչեւ այս տարվա դեկտեմբեր ամիսը շինաշխատանքներն ավարտենք մոտ 80 տոկոսի չափով»,- աշխատանքների ընթացքը ներկայացրեց Ահարոն Միլիտոնյանը։
Նոր դպրոցի կառուցումը խանդավառել է Շատջրեքի դպրոցի տնօրինությանը, մանկավարժներին, ծնողներին ու աշակերտներին։ «Մենք շատ երկար ժամանակ ենք սպասել այս երջանիկ պահին: Ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող դպրոցը կունենա 9 դասասենյակ, 1 լաբորատորիա, ընթերցասրահ, գրապահոց, հանդիսությունների դահլիճ, ճաշասրահ, բուժսպասարկման կենտրոն, ուսուցիչների աշխատանքային խորհրդակցությունների եւ հանգստի սենյակներ: Ներկայումս դպրոցում գործում են ինը 1-12-րդ դասարաններ՝ 73 աշակերտներով, որոնց դասավանդում են 19 մանկավարժներ: Ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարաններն ամուր հիմք կստեղծեն՝ խոր եւ կայուն գիտելիքներ, հմտություններ եւ կարողություններ ձեռք բերելու համար: Կառուցելով դպրոց՝ մենք կառուցում ենք բանակ, կառուցում ենք վանք ու եկեղեցի, կառուցում ենք տնտեսություն եւ հզորացնում ենք մեր պետությունն ու հայրենիքը: Սահմանամերձ այս համայնքում դպրոցական նոր շենքի կառուցումը նոր հույս ու հավատ է տալիս մարդկանց, որ նրանք ավելի ամուր կապվեն իրենց հայրենի եզերքին»,- նշեց Շատջրեքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ամալյա Պատվականյանը։

Նմանատիպ նյութեր
1343 դիտում
13:49 14-01-2023
Դատարանի որոշմամբ արգելվել է 12 հարկանի շենքի կառուցումը ուրիշի սեփականության հաշվին
814 դիտում
13:04 15-06-2023
Ավստրալիան արգելել է Ռուսաստանի դեսպանատան կառուցումը խորհրդարանի շենքի մոտ
4420 դիտում
12:45 11-04-2017
Մեկնարկել է Վեդու ջրամբարի կառուցումը
Այս բաժնից
325 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
742 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
334 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին