211652_close_icon
views-count26185 դիտում article-date 22:58 22-04-2021

Խոշոր ավտովթար Երևանում. Ֆրանսիայի հրապարակում բախվել են Toyota-ն և Nissan-ը. կա վիրավոր. ժամանել են Երևանի ՃՈ պետի տեղակալն ու հետաքննական բաժանմունքի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 22-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ֆրանիայի հրապարակում բախվել են Երևանի բնակիչ, 54-ամյա Արամ Շահբազյանի վարած Toyota մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հայկ Գևորգյանի վարած  Nissan  մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Գևորգյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման  կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը  փոխանցել  է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ  խումբը՝  բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հայկ Պետորոսյանի գլխավորությամբ:

Փատի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր  են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր