211652_close_icon
views-count741 դիտում article-date 15:43 20-04-2021

Երևանի ավագանին որոշեց 1 մլն 440 հազար դրամով ավելացնել սուբվենցիաները

Երևանի ավագանին իր 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստում որոշեց մայրաքաղաքի բյուջեում փոփոխություններ կատարել. սուբվենցիաներն ավելացվեցին 1 մլն 440 հազար դրամով:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

«Նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացնել՝ 1 մլն 440 հազար դրամով, որը արդեն Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսային մասում կուղղվի այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած ՀՀ քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով դրամական բավարարմանը և փոխհատուցմանը: Նախագծով առաջարկվում է «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում մասհանումների գծով վճարումների տրամադրում» ծրագրով նախատեսել շուրջ 15 մլն 3 հազար եվրոյին համարժեք 10 մլրդ ՀՀ դրամ: Համաձայն այդ ամենի, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության և «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի միջև 2017 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված ենթավարկային պայմանագրի մասհանման գծով, մարումն իրականացվելու է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին սուբսիդավորելու նպատակով»,- նշեց Ներսիսյանը:

Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ նախագծին իրենք տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 40 «կողմ» ձայներով: 

Նմանատիպ նյութեր