211652_close_icon
views-count1031 դիտում article-date 09:49 20-04-2021

Հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ-ում քնարկվելու է այսօր․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ստրասբուգում երեկ մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանը, որի օրակարգում ի թիվ այլ հարցերի ներառվել է նաեւ «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց եւ ներքին տեղահանվածների» թեման։ Հարցի քննարկումը տեղի կունենա այսօր որպես ընթացիկ բանավեճի թեմա: Մինչ այդ հարցի քննարկումը հաստատվել էր ԵԽԽՎ Նախագահությունում եւ Բյուրոյում։ 

Նկատենք, որ հայ ռազմագերիների հարցը իրականում ոչ միայն Հայաստանի եւ հայության խնդիրն է, այլեւ իրեն «առաջադեմ», «մարդասեր» եւ «միջազգային իրավունքի պաշտպան» համարող յուրաքանչյուր պետության եւ հասարակության։ Ադրբեջանի պես մարդատյաց եւ հանցագործ պետության եւ այդ հակաարժեքները կրող իշխանության անպատժելիությունը վտանգում են ամբողջ քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգը, անվտանգությունն ու խաղաղությունը։

Պատմության ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ անպատժելի մնացած հանցագործությունները ողբերգական հետեւանքներ են ունեցել մարդկության համար եւ խարխլել են համակեցության բոլոր նորմերը։ Այսօր հայության հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիային համարժեք գնահատական տալն ու պատասխանատվության ենթարկելը թույլ կտան կանխել հետագա անցանկալի զարգացումները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
 

Նմանատիպ նյութեր