211652_close_icon

Հենց նոր ԵԽԽՎ լիագումար նիստում որոշվեց. ռազմագերիների հարցը մտավ օրակարգ. Այն անպայման քննարկվելու է. Մելքումյան

views-count2138 դիտում article-date 15:11 19-04-2021
Հենց նոր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը կողմ քվեարկեց, որպեսզի հայ ռազմագերիների հարցը, ինչպես և նախորդիվ ասել էինք, վաղը երեկոյան մտնի օրակարգ և քննարկվի։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

«Հարցը քվեարկվեց, որովհետև առարկություն էր ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը՝ հայտարարելով, որ դա ապակայունացնող նշանակություն կունենա տարածաշրջանի համար։

Հարցի քննարկմանը մասնակցեց 132 պատվիրակ, կողմ քվեարկեց 93-ը, դեմ՝ 21-ը և ձեռնպահ՝ 18-ը։

Այսպիսով, վաղը հարցն անպայման քննարկվելու է»,-գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի' հայրենակիցներ, Հենց նոր Երոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը կողմ քվեարկեց, որպեսզի հայ...

Posted by Mikayel Melkumyan on Monday, April 19, 2021

Նմանատիպ նյութեր