211652_close_icon
views-count10049 դիտում article-date 21:56 18-04-2021

Վանդալիզմ Նոր Երզնկայում. այնտեղ խաչքարեր են ջարդվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։

Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։

Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, եւ ոչ էլ` հուշարձանների պետական ցուցակում եւ չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո, մարզային ծառայության պատասխանատուները փաստն արձանագրելուց հետո, համապատասխան միջոցներ են ձեռնարկել, հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր