211652_close_icon
views-count1045 դիտում article-date 21:18 18-04-2021

Հայկ Ֆարմանյան. Նիկոլական տնտեսական հեղափոխության» հերթական խոչընդոտը՝ ոչ աշխատանքային օրերն էին

«ՆԻԿՈԼԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏԸ` ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐՆ ԷԻՆ», իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը:

Փաստորեն պարզվում է, որ բացի այն, որ նախորդ տարվա փետրվար ամսվա մեկ օրով ավել լինելը ազդել է այս տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա, «տնտեսական հեղափոխության««հերթական լրջագույն խոչընդոտ են»հանդիսանում նաև ոչ աշխատանքային օրերը. ըստ «նիկոլական հաշվարկների»` հունվարի 2-ից 6-ը աշխատանքային օրեր սահմանելու դեպքում, ՀՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի շուրջ 173.000.000 դոլարին համարժեք գումարի չափով։ Ըստ այդ տրամաբանության` մեկ օրում ստեղծվող ՀՆԱ-ն կկազմի 34.600.000 դոլարին համարժեք գումար։

Հաշվի առնելով այն, որ տարբեր գնահատականներով ՀՀ-ում կան մոտավորապես 600.000 գրանցված աշխատողներ` ստացվում է, որ մեկ աշխատողի հաշվարկով, մեկ օրում կստեղծվի ավելի քան 57 դոլարին համարժեք գումարի չափով ՀՆԱ։
ՈՒՆԵՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՌԱՋԱՐԿ` «ՆԻԿՈԼԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»

Եթե վստահ եք, որ կա համապատասխան արտադրանքների և ծառայությունների պահանջարկ, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ըստ հրապարակված տվյալների, ՀՀ-ում կան գրանցված մոտավորապես 62.000 գործազուրկներ, ապա ՀՐԱՎԻՐԵՔ այդ մարդկանց աշխատանքի, որոնց մեկ օրվա ստեղծած ՀՆԱ-ն կկազմի ավելի քան 3.500.000 դոլարին համարժեք գումար։ Հաշվի առնելով նաև այն, որ հաջորդ տարի կունենանք մոտավորապես 251 աշխատանքային օրեր (առանց հունվարի 2-ից 6-ը աշխատանքային օրեր սահմանելու)` տարվա կտրվածքով կստեղծվի ավելի քան 887.000.000 դոլարին համարժեք գումարի չափով ՀՆԱ…։

Հ.Գ. Ե՛վ աշխատողներին «դիվադադար» չեք անի, և՛ ավելի մեծ թվով ՀՆԱ կարձանագրեք»։

Նմանատիպ նյութեր