1490 դիտում
10:23 17-04-2021
Սորոսականները մտադիր են առանձին և ինքնուրույն մասնակցել ընտրություններին՝ սեփական թիմով. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտի հիմնական հատվածը հնարավոր ընտրությունների առումով հաշվարկների ու ձևաչափերի քննարկումներով է զբաղված: «Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել սպասվող նոր վերադասավորումներից։ Մեր տեղեկություններով, այսպես կոչված, սորոսական «սթաֆը» փորձում է այս նախընտրական գործընթացներին ընդառաջ ամբողջությամբ դիստանցավորվել Նիկոլ Փաշինյանից։
Ավելին, «սորոսականները», հասկանալով, որ Փաշինյանն առաջիկա ընտրություններում ձախողվելու է, նպատակ են դրել «մաքրվել» նրա հետ ասոցացվելուց։ Մենք տեղեկություններ ունենք, որ սորոսական «բլոկը» մտադիր է առանձին և ինքնուրույն մասնակցել ընտրություններին՝ սեփական թիմով, իսկ ոմանք էլ «բեմ կբարձրանան» մի քանի արևմտամետ այլ ուժերի կազմում։ Թերթին հասած տեղեկություններով, ներկայումս կուլիսային լուրջ քննարկումներ են ընթանում, և «սորոսականները», այդ թվում՝ իշխանական խմբակցության կազմից, փորձում են «գույքագրել» քաղաքական դաշտի իրենց ռեսուրսը:
Ի դեպ, նաև խնդիր է դրված, որ ընտրություններին հնարավորինս շատ արևմտամետ, առավել ևս՝ ընդգծված հակառուսական տրամադրություններ ունեցող միավորներ ու անձինք մասնակցեն։ Ի դեպ, պատահական չէ, որ արևմտամետներն այս օրերին դարձյալ ակտիվացրել են հակառուսական հռետորաբանությունը և փորձում են հնարավոր ու անհնար բոլոր մեղքերը բարդել Ռուսաստանի վրա, միևնույն ժամանակ որոշ ցավոտ հարցերի լուծման, ավելի ստույգ՝ չլուծման թեման ՌԴ-ի «գրպանը գցել»: Ավելին, որոշ շրջանակներ ավելի բաց խաղ են սկսել, թե Հայաստանի փրկության բանալին Արևմուտքում է, մասնավորաբար՝ ԱՄՆ-ում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1385 դիտում
10:20 03-09-2019
Այնքան էլ պարզ չէ, թե ինչ վնաս կարող են հասցնել «սորոսականները» Արցախի ՏԻՄ ընտրություններին․ «Առավոտ»
659 դիտում
10:56 29-05-2020
Սորոսականները ցանկանում են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տեսնել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում․ «Փաստ»
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»