1607 դիտում
10:20 03-09-2019
Այնքան էլ պարզ չէ, թե ինչ վնաս կարող են հասցնել «սորոսականները» Արցախի ՏԻՄ ընտրություններին․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եկող կիրակի օրը Արցախում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Հայաստանից այդ ընտրություններին հետևելու է դիտորդների մեծաքանակ խումբ, որը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից: Այդ փաստը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել. քննադատության հիմնական թեզն այն է, որ Փաշինյանն Արցախ է ուղարկում «սորոսական» մի բրիգադ, որպեսզի ազդի ընտրությունների ելքի վրա: («Սորոսական» բառի իմաստն ինձ համար այդպես էլ մութ մնաց: Հավանաբար, դա մոտավորապես նույնն է, ինչին Ռուսաստանում անվանում են «հուդամասոններ»):
Նախ փաստենք, որ 1991 թվականից սկսած Արցախում կայացած տեղական և համապետական ընտրություններին հետևել են բազմաթիվ դիտորդական առաքելություններ, և կարծես թե ԼՂՀ որևէ իշխանություն, որևէ քաղաքական կամ հասարակական գործիչ դրանից դժգոհություն չի հայտնել: Բացի այդ, արցախյան ընտրություններն ունեն որոշակի առանձնահատկություններ: Երբևէ տեսե՞լ եք, որ Արցախում ընտրատեղամասերի կողքը պտտվեն մարդիկ, որոնց Հայաստանում ընդունված էր անվանել «իշխանության տասովշիկներ»՝ քրեական հեղինակություններ, գործարարներ, որոնք ուղղորդվում էին իշխանության շտաբներից: Այդ մարդիկ կաշառում էին, սպառնում էին, «կարուսելներ» էին սարքում, լցոնում էին, ուղղորդում և ուղեկցում էին կեղծ «կույրերին»: Որքան գիտեմ, Արցախում նման երևույթներ չեն նկատվել: Հիմնական պատճառն այն է, որ երկիրը փոքր է, մարդիկ իրար ճանաչում են, և ոչ մեկի «երեսը չի բռնի» նման տգեղ ձևով իրեն պահել:
Իհարկե, եթե խոսքը 2020 թվականի նախագահական և ԱԺ ընտրությունների մասին է, ապա ակնհայտ է՝ Հայաստանի կառավարությունն ուզում է, որ Արցախի իշխանությունը «չվերարտադրվի»: Բայց առայժմ պարզ չէ, թե ով է, օրինակ, այնտեղ հաջորդ նախագահի թեկնածուն, որին կսատարի Բակո Սահակյանը: Հստակ չէ նաև, թե ում են ուզում տեսնել այդ պաշտոնում Հայաստանի իշխանությունները: Այստեղ կարելի է շարժվել բացառման սկզբունքով՝ ՀՀ իշխանության թեկնածուները չեն Վիտալի Բալասանյանն ու, թերևս, Սամվել Բաբայանը՝ գեներալները չափից դուրս ինքնուրույն են և անկանխատեսելի:
Սակայն այս ամենը, կրկնեմ, վերաբերում է հաջորդ տարի կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին. ՏԻՄ ընտրությունները, որպես կանոն, քաղաքականացված չեն ոչ Արցախում, ոչ Հայաստանում, ոչ էլ որևէ այլ երկրում: Այնպես որ, այնքան էլ պարզ չէ, թե ինչ վնաս կարող են հասցնել «սորոսականները» արցախյան ՏԻՄ ընտրություններին: Գուցե խնդիրն այն է, որ Հայաստանում 2018 թվականից առաջ եղել են դեպքեր, երբ լրագրողները և հ/կ-ականները դուրս էին եկել իրենք իրավասությունների շրջանակներից և դրսևորվել էին որպես ընտրությունների կողմ՝ ընդդիմադիր ակտիվիստներ: Եղել են կեղծ «լրագրողներ» և կեղծ «դիտորդներ»: Հուսանք, Արցախում նման բան չի լինելու»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1763 դիտում
10:23 17-04-2021
Սորոսականները մտադիր են առանձին և ինքնուրույն մասնակցել ընտրություններին՝ սեփական թիմով. «Փաստ»
10503 դիտում
16:25 23-03-2020
Սորոսականները համախմբվել են Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի շուրջ. Նարեկ Մալյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը