2475 դիտում
09:10 16-04-2021
Պարտված գեներալները, իրենց չծառայած հրամանատարի հետ որոշել են կրճատել բանակի առանց այն էլ փոքր թվաքանակը․ Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա այսօրվա Հայաստանն է, բայց վաղվանը այլ է լինելու…..
Իսրայելի բանակի թվաքանակը մոտ 176.000 է։ Տղաները բանակում ծառայում են 2.5 տարի։ Երկրի պաշտպանվող տարածքը համադրելի է Հայաստանի տարածքի հետ։
Իսկ մեր պարտված գեներալները, իրենց չծառայած հրամանատարի հետ որոշել են կրճատել բանակի առանց այն էլ փոքր թվաքանակը` 45.000-ից իջեցնել 30-35.000։ Ըստ իրենց, աշխարհի ամենաինովատիվ երկրի, ամենատեխնոլոգիական բանակի, բոլոր պատերազմները հնարամտությամբ հաղթած գեներալները բան չեն հասկանում։ Հիմա ժամանակները փոխվել են, և արդեն զինվորի կռիվ չի։ Եվ առաջ են բրդում հետևյալ ուտոպիստական ու կեղծ թեզերը։
— Հայաստան։ Տեխնոլոգիաները պետք է փոխարինեն զինվորներին։
— Իսրայել։ Տեխնոլոգիաները օգնում են զինվորներին և գործիք են նրանց ձեռքին, մարտի դաշտում վերջնական հարց լուծողը միևնույնն է մնում է զինվորը։
— Հայաստան։ Ժամկետային ծառայողներին պետք է փոխարինել պայմանագրայիններով։ Չնայած վերջին պատերազմում մեր ժամկետայինները ավելի լավ էին կռվում քան հատուկ նշանակության պայմանագրային ստորաբաժանումները։
— Իսրայել։ Ամենահարուստ երկրներից մեկը չի հասկանում, որ կարող է անցնել պայմանագրային բանակի ու 18 տարեկաններին անիմաստ 30 ամսով չզորակոչի։
Պարզ հարց, եթե Արցախում նորից պատերազմ սկսվի, ապա զուտ ռիսկերի կառավարման տեսակետից մենք պարտավոր ենք բանակային խմբավորումնել պահել թուրքիայի հետ սահմանին, Նախիջևանի հետ սահմանին և Տավուշում։ 30 հազարը ո՞նց եք բաշխելու։
ՊԲ-ի լուծարումով մեր ատամները քաշեցին ու Հայոց պետականությունը դարձրեցին քյաֆտառ։ Հիմա էլ ցանկանում են անդամահատել։
Ժամանակին Հռոմիական կայսրությունում որոշում կայացվեց ժամկետայինից անցնել պայմանագրայինի։ Սկզբից ամեն ինչ լավ էր, բայց հետո այս որոշումը դարձավ մարդկության պատմության ամենազորեղ կայսրության անկման պատճառներից մեկը։ Եթե ուշադիր նայենք Եվրոպական երկրներին և ԱՄՆ-ին, ովքեր ժամկետայինից անցել են պայմանագրայինի, ապա կնկատենք շատ նման սինդրոմներ, որոնք ուներ Հռոմեական բանակը պայմանագրայինի ժամանակաշրջանում։
Հ.Գ. Բանակը դա միայն զինված ստորաբաժանումներ չեն, ովքեր կկարողանան հաջողությամբ կարճաժամկետ մարտեր վարել։ Բանակը դա առաջին հերթին արժեհամակարգ է, որն ունի պետականաստեղծ ֆունկցիաներ։ Բանակը դա օրգանիզմ է, որը վնասվելու դեպքում պետք է կարողանա արագ ապաքինվել»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Սա այսօրվա Հայաստանն է, բայց վաղվանը այլ է լինելու..... Իսրայելի բանակի թվաքանակը մոտ 176.000 է։ Տղաները բանակում...
Posted by Կարին Տոնոյան on Thursday, April 15, 2021
Նմանատիպ նյութեր
32810 դիտում
21:41 08-09-2015
Ադրբեջանական բանակի բաշիբոզուկ գեներալները կերազեին նմանվել Հայոց բանակի արծիվ գեներալներին. տեսանյութ
22004 դիտում
12:00 10-04-2021
Իսկ հ1-ում համերգ է՝ մենք ենք, մեր երգերը.... իրենց հայրենիքում սուգ չկա, խելագարված ծնողներ չկան. Կարին Տոնոյան
Այս բաժնից
559 դիտում
14:59 26-12-2024
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակ
541 դիտում
14:36 26-12-2024
Փաշինյանը լուրջ դեմքով նախագահներին հրավիրում է բանավիճելու, որ համոզի՝ մածունը սև է. Հայկ Մամիջանյան
787 դիտում
14:14 26-12-2024
Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում