211652_close_icon

«Կանխիկ աջակցություն Հայաստանում հյուրընկալող ընտանիքներին»

views-count1365 դիտում article-date 16:21 15-04-2021
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, միանալով Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվող  դրամական աջակցության ՀՀ Կառավարության ծրագրին,  ս․թ․ մարտ-ապրիլ ամիսներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ, 376 միլիոն 330 հազար ՀՀ դրամ է հատկացնում 12 544 անձի համար (30 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար)։ 

Առաջնահերթություն է տրվել ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերին։ 
Ծրագրում ընդգրկվելու համար հյուրընկալող ընտանիքները գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում։ 
***
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

 Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
 

Նմանատիպ նյութեր