211652_close_icon
views-count2536 դիտում article-date 22:42 14-04-2021

Հեռացված փոխնախարարը՝ Տնտեսագիտականի «ստվերային ռեկտոր»

Նախորդ տարի ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը պաշտոնից հեռացվեց իր հետ սերտ կապի մեջ գտնվող ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի օգտին պետական հովանավորչություն կատարելու մեղադրանքների ուղեկցությամբ։ Եվ այժմ, թեև Գրիշա Թամրազյանը այլևս պետական պաշտոնյա չէ և նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական, նրա մերձավոր շրջապատը շաբաթը մեկ նոր պաշտոն է ստանում ՀՊՏՀ-ում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Տնտեսագիտական համալսարանը Դիանա Գալոյանի միջոցով արդեն ուղիղ կառավարում է Գրիշա Թամրազյանը: Մասնավորապես, Գալոյանի նշանակվելուց հետո ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում՝

- Գրիշա Թամրազյանի օգնական, ՀՊՏՀ-ից նախկինում հեռացած Անժելիկա Մուսայելյանը նշանակվել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ (https://asue.am/asue/structure/pages/foreign-relations-division):

- Գրիշա Թամրազյանի մտերիմ ընկեր Նարեկ Անտոնյանը նշանակվել է հատուկ իր համար նորաստեղծ ՀՊՏՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար (https://asue.am/asue/stracture/-rector-s-staff):
- Գրիշա Թամրազյանի անմիջական ղեկավարի՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի դուստր Անի Հակոբյանը նշանակվել է ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ (https://asue.am/asue/structure/pages/quality-assurance-division):

- Գրիշա Թամրազյանը, չսահմանափակվելով առանցքային պաշտոններով, նույնիսկ որոշում է, թե ՀՊՏՀ-ում պարետները ովքեր պիտի լինեն: Թամրազյանի ազգական Գրիշա Արսենյանը նշանակվել է ՀՊՏՀ բարձրահարկ շենքի պարետ:

Փաստորեն, զուր չէր այն անձնուրաց պայքարը, որն ամիսներ շարունակ Գրիշա Թամրազյանը նախարարությունում տանում էր, որպեսզի իր հետ սերտ կապի մեջ գտնվող Դիանա Գալոյանը թեկուզ օրենքների բազմաթիվ խախտումների միջոցով նշանակվի ՀՊՏՀ ռեկտոր: Այժմ միասին վայելում են այդ պայքարի քաղցր պտուղները, նույնիսկ երբ Թամրազյանը հենց այդ պատճառով հեռացվել է փոխնախարարի պաշտոնից: Սակայն, այդ անարդար վայելքը շատ կարճ է տևելու:
 

Նմանատիպ նյութեր