1803 դիտում
13:13 14-04-2021
Հայկական կողմը 20 տարի շարունակ հույս է ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցություններով կհասնի իր ուզածին. Փաշինյան. News.am
Նախկին իշխանությունների օրոք հայկական կողմը բանակցություններում ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի այն բանին, ինչ ուզում է:
News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը 2020-ի դեկտեմբերի 4-ին հարցազրույցում հայտարարել է հետեւյալը «Կարելի է մի շարք օրինակներ բերել: Այս ամենը համադրության մեջ միասին ստեղծել է մի վիճակ, երբ դու Ադրբեջանին շանս չես թողել հույս պահելու, որ դիվանագիտական ճանապարհով ինքը կարող է որեւէ բանի հասնել: Եթե այդպիսի շանս չես թողել, մնում է պատերազմը»: Սա հանճարեղ նախադասություն է, որն արտահայտում է հայկկան կողմի 20-ամյա դիվանագիտության եւ բանակցային տրամաբանությունը: Այսինքն հայկական կողմը բանակցություններում ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի այն բանին, ինչ ուզում է: Իսկ ինքն ուզում է, որ Ղարաբաղը լինի իր կազմում մշակութային կամ որեւէ այլ կարգավիճակում, կամ եթե հնարավոր է՝ նույնիսկ առանց դրա:
Եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պետք է արդարացնես: Չի կարող լինել այնպես, որ դու 20 տարի հույս տաս ու չարդարացնես:
Սա ամենամեծ ձախողումն է, երբ ամբողջ հայ ժողովրդին ներշնչվել է, որ մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր իրավունքներից, արցախյան շարժման բոլոր արդյունքներից: Շրջնառության մեջ է դրվել ամենանհեթեթ թեզը, որ կարելի էր դնել, ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը: Ավելի մեծ անհեթեթություն դժվար էր հորինել, որովհետեւ մենավատ բանակցությունները բերում են ամենավատ պատերազմի»,-հայտարարեց Փշինյանը:
«Էլ չեմ ասում, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում՝ 1997-1998 թվականներին ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, այլ նաեւ երաշխիք են տվել եւ այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը վիճում էին, թե ով է իրենցից դուրս թողել Ղարաբաղը: Բայց առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը երաշխիք եւ հույս է եղել Ադրբեջանին, որ իրենք պետք է հասնեն իրենց նպատակին: Ի՞նչ պետք է անեին նրանք. Պետք է անեին այն, ինչ մենք արեցինք 2019-ին, երբ հայտարարեցինք, որ առանց Ղարաբաղի չենք պատկերացնում բանակցություն եւ հարցի լուծում: Այն ժամանակ պետք է անեին դդա, որովհետեւ այն ժամանակ Ադրբեջանը պատրաստ չէր եւ չէր կարող ռազմական լուծում տալ խնդրին:
Մենք ոչ միայն մեզ չէինք խաբի, թե բանակցություններով խպնդիր ենք լուծում, այլեւ Ադրբեջանին զուգահեռ կպատրաստվեինք պատերազմի, ոչ թե զինվորի հացը գողանալով Բադեն-Բադեններում, Փարիզներում դղյակ կառնեինք»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1787 դիտում
09:52 14-07-2016
Իրանը մտահոգ է ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններով. «Հայկական ժամանակ»
4071 դիտում
21:05 24-07-2016
Եթե կարողանաք ներշնչել ձեզ, որ լավ քնել եք, ապա ձեր ուղեղը դրան կհավատա
Այս բաժնից
514 դիտում
14:18 28-11-2024
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերը