211652_close_icon

Խաչատուր Կիրակոսյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար

views-count1381 դիտում article-date 12:26 14-04-2021
Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Կիրակոսյանին նշանակել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝

Խաչատուր Վարազդատի Կիրակոսյանին նշանակել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է Փաշինյանի որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր