211652_close_icon
views-count3503 դիտում article-date 20:54 12-04-2021

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև դիտարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստան ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձի ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների և զոհված զինծառայողների մարմինների որոնումների վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցերին։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին