Մոտ 2 տարի տևած պայքարն ավարտվեց հաղթանակով. փաստաբան
Մտավոր սեփականության գործակալությունը պարտվեց Դատարանում
Վարչական գործ թիվ ՎԴ/6893/05/19
ՎՃԻՌ
ՀԱՆՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
07.04.2021թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը հետևյալ կազմով`
Նախագահող դատավոր` Ս. Հովակիմյան
Քարտուղարությամբ` Ա. Ֆահրադյանի
Մասնակցությամբ`
Հայցվոր` Ա. Ափինյանի /անձնագիր` ____________/
Հայցվորի ներկայացուցիչ` Ծ. Կարապետյանի /արտոնագիր` թիվ 2475/
Պատասխանողի ներկայացուցիչ` Ա. Աբգարյանի /նույն. քարտ` _____________/
Երրորդ անձ` Ժ. Էքմեքճյանի /նույն. քարտ` ________________/
Երրորդ անձի ներկայացուցիչ` Մ. Օհանյանի /նույն. քարտ` __________/
Դռնբաց դատական նիստում, քննության առնելով վարչական գործն ըստ հայցի` Աբգար Գևորգի Ափինյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ` Ժան Նազարի Էքմեքճյան` 11.05.2018 թվականին կայացված «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանի (Ժան Նազարի Էքմեքճյանի անվամբ) պետական գրանցման վարչական ակտը (որոշումը) վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Աբգար Գևորգի Ափինյանը (այսուհետ` նաև Հայցվոր) հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` նաև Պատասխանող)` 11.05.2018 թվականին կայացված «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանի (Ժան Նազարի Էքմեքճյանի անվամբ) պետական գրանցման վարչական ակտը (որոշումը) վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին:
___________________________________________________________________
Դատարանը` 17.03.2021 թվականին ավարտելով դատաքննությունը, դատական ակտի հրապարակման օր է հայտարարել 07.04.2021 թվականին:
2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.
Հայցվոր` Աբգար Գևորգի Ափինյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով, հայտնել է, որ 2017թ. մայիսի 22-ից հանդիսանում է «Համահայկական գրողների միություն» գրական, գիտա-կրթական հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) նախագահը:
01.08.2019թ. ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունից առձեռն ստացել է «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանը գրանցելու մասին որոշման պատճենը /11.05.2018թ. թվագրմամբ/ և գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները` կից:
Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ 19.01.2018թ. Ժան Նազարի Էքմեքճյանը հայտ է ներկայացրել ՀՀ Մտավոր սեփականության գործակալություն /հայտի համարը` 20180060/` «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանը գրանցելու նպատակով:
29.01.2018թ. որոշում է կայացվել ապրանքային նշանի հայտը հրապարակելու և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին: Հայտը հրապարակվել է 01.02.2018թ.:
09.04.2018թ. ՀՀ Մտավոր սեփականության գործակալության ծանուցման համաձայն` «տվյալ դեպքում հայտարկված ապրանքային նշանը կարող է մերժվել, քանի որ այն կարող է շփոթություն առաջացնել հայտի ներկայացման դրությամբ ՀՀ տարածքում օգտագործվող «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանի նկատմամբ, ..., և որի մասին հայտատուն կարող էր իմանալ»:
Վերոգրյալով պայմանավորված, Ժան Նազարի Էքմեքճյանին առաջարկվել է ներկայացնել նկատառումներ:
09.04.2018թ. գրությամբ Ժան Նազարի Էքմեքճյանը հայտնել է. «Ազգային գրապալատի մամուլի գրանցման վարչությունը Համահայկական գրողների միությանն /այսուհետ` Կազմակերպություն/ իրավունք է տվել թերթը հրատարակել նույն դասիչով, որով ժամանակին հրատարակվել է «Հայրենիքի ձայնը»: ISSN 0017-8705 համարանիշը տրամադրվել է Կազմակերպությանը, որի նախագահը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը հանդիսացել է Աբգար Ափինյանը: Տեղեկացնում եմ, որ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գործակալության կողմից գրանցվել է Նախագահի փոփոխությունը և այս պահին Նախագահ եմ հանդիսանում ես` Ժան Նազարի Էքմեքճյանս...:
Տեղեկացնում եմ նաև, մամուլի հրապարակումներում առկա երկու այլ անձանց` Հարություն Հովնաթանի և Սամվել Պողոսյանի մասին: Վերջիններս հանդիսանում են Կազմակերպության անդամներ, ինչպես նաև «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրական կազմի ներկայացուցիչներ...
Հարություն Հովնաթան` գլխավոր խմբագիր:
Սամվել Պողոսյան` տնօրեն: ...»:
Որից հետո, 11.05.2018թ. ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունը /Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժին/ որոշում է կայացրել գրանցել «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանը:
Հարկ է համարում ընդգծել, որ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գործակալության կողմից գրանցված Նախագահի փոփոխության և ըստ այդմ` Ժան Նազարի Էքմեքճյանի Նախագահ հանդիսանալու փաստերի առնչությամբ դեռևս 08.12.2017թ. իր կողմից դիմում է ներկայացվել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` նաև Գործակալություն) առկա փաստաթղթերին ծանոթանալու միջնորդությամբ: 12.12.2017թ. պետական ռեգիստրից ստացել է 17.11.2017 թվագրմամբ արձանագրության պատճենը:
Առկա է վճիռ` «ՀՀ վարչական դատարանի /դատավոր Կարեն Զարիկյան/ 28.08.2018թ. վճռով Աբգար Ափինյանի հայցն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և ՀՀ արդարադատության նախարարության` ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 05.12.2017 թվականին կայացված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման վարչական ակտը և ՀՀ արդարադատության նախարարի` վարչական բողոքը մերժելու մասին 22.01.2018 թվականի որոշումները վերացնելու պահանջի մասին, բավարարել է»:
27.02.2018թ. թիվ 13/3550-18 գրության համաձայն` «Մշակույթ» համահայկական հիմնադրամի «Հայրենիքի ձայն» թերթը 2018 թվականի հունվարի 23-ից հաշվառված է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
Վկայակոչելով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը` Հայցվորը հայտնել է նաև, որ սույն գործով հարկ է նշել, որ տվյալ դեպքում հայտարկված ապրանքային նշանը պետք է մերժվեր, քանի որ այն շփոթություն է առաջացնում ՀՀ տարածքում օգտագործվող «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանի նկատմամբ և որի մասին հայտատուն գիտեր: Հայտատուի գործողությունները անբարեխիղճ են եղել, քանի որ ապրանքային նշանի գրանցման նպատակներով հայտատուն ներկայացրել է այնպիսի կեղծ և անհիմն փաստաթղթեր և տեղեկություններ, առանց որոնց հնարավոր չէր լինի ապրանքային նշանի գրանցումը, այն է` հայտատուն տեղյակ է եղել, որ դեռևս 08.12.2017թ. իր կողմից դիմում է ներկայացվել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` առկա փաստաթղթերին ծանոթանալու միջնորդությամբ: Հայտատուն տեղյակ է եղել և անբարեխղճորեն ՀՀ Մտավոր սեփականության գործակալությանը չի ներկայացրել, որ Հայցվորը 13.12.2017թ. ՀՀ արդարադատության նախարարություն դիմում է ներկայացրել իր խախտված իրավունքները վերականգնելու խնդրանքով, որ 2017թ. դեկտեմբերի 26-ին ժամը 10.00 հրավիրված են եղել ՀՀ ԱՆ աշխատակազմի վերահսկողական ծառայություն` հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ՀՀ ԱՆ աշխատակազմի վերահսկողական ծառայության չորրորդ բաժնի պետ Էմին Աբգարյանի կողմից լսումներ անցկացնելու համար /վարույթին ներկայացել է կազմակերպության խորհրդի անդամների հետ, անցկացվել է բանավոր լսում, վարույթը հետաձգվել է ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված (իրենց կողմից ներկայացվել են ողջամիտ ժամկետում), որ 18.01.2018թ. իր առաջարկով տեղի է ունեցել առերեսում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն. Վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը, իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն. Վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Նշված պայմաններում ակնհայտ է, որ վարչական մարմինը չի հետևել նշված օրենքների պահպանմանը, իսկ վերջինիս կողմից վիճելի պետական գրանցմամբ չեն պահպանվել այդ օրենքներով հետապնդվող նպատակները, և դրանց հասնելու համար պիտանի և անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել պարզելու համար պետական գրանցման իրավաչափության հարցը:
Չնայած նրան, որ 09.04.2018թ. ՀՀ Մտավոր սեփականության գործակալության ծանուցմամբ Ժան Նազարի Էքմեքճյանին առաջարկվել է ներկայացնել նկատառումներ, սակայն պիտանի և անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել պարզելու համար, որ ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է ըստ էության այլ որոշում ընդունելու անհրաժեշտությունը:
Գտնում է, որ ապրանքային նշանը գրանցելու մասին համապատասխան որոշման կայացման համար մեծ հաշվով հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Հայտատուն տեղյակ է եղել և անբարեխղճորեն ՀՀ Մտավոր սեփականության գործակալությանը չի ներկայացրել արդեն իսկ հայցադիմումում վկայակոչված սույն գործով էական նշանակություն ունեցող փաստերը:
Հարկ է համարում ընդգծել, որ իրավաչափ կլիներ, եթե ժամանակին ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունը միջոցներ ձեռնարկած լիներ, ծանուցեր և Հայցվորին ևս հնարավորություն տար սույն գործով ներկայացնել իր նկատառումները, իրավաչափ կլիներ, եթե ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունը միջոցներ ձեռնարկած լիներ պարզելու համար «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրական կազմի բոլոր ներկայացուցիչների անունները, նրանց ևս հնարավորություն տար սույն գործով ներկայացնել նկատառումներ, իրավաչափ կլիներ, եթե ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունը միջոցներ ձեռնարկած լիներ պարզելու համար այն հանգամանքը, որ օրինակ «Հայրենիքի ձայն» թերթի 2017 դեկտեմբեր թիվ 4/1931/, 2018 փետրվար թիվ 1 /1932/ համարները հրատարակվել են լրատվական գործունեություն իրականացնող «ՄՇԱԿՈւՅԹ» համահայկական հիմնադրամով:
Այսպիսով` ՀՀ Մտավոր սեփականության գործակալության /Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժին/ 11.05.2018թ. կայացված «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանը Ժան Նազարի Էքմեքճյանի անվամբ պետական գրանցման վարչական ակտով /որոշում/ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իր իրավունքները:
Բացի այդ, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության /Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժին/ 11.05.2018թ. կայացված «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանը Ժան Նազարի Էքմեքճյանի անվամբ պետական գրանցման վարչական ակտը /որոշում/ որևէ հիմնավորում չի պարունակում, դրանում նշված չեն որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը: Մասնավորապես չի երևում, թե ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունը ինչ պիտանի և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել պարզելու համար, որ ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է ըստ էության այլ որոշում ընդունելու անհրաժեշտությունը: Չկա որևէ փաստ, հիմնավորում, որ ժամանակին ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունը միջոցներ է ձեռնարկել իրեն ևս հնարավորություն տալու համար սույն գործով ներկայացնել իր նկատառումները:
ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունը միջոցներ չի ձեռնարկել պարզելու համար, որ «Մշակույթ» համահայկական հիմնադրամի «Հայրենիքի ձայն» թերթը 2018 թվականի հունվարի 23-ից հաշվառված է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
Հարկ է համարում ընդգծել նաև, որ Ազգային գրապալատի մամուլի գրանցման վարչության կողմից Համահայկական գրողների միությանը տրված «Հայրենիքի ձայն» թերթը նույն դասիչով հրատարակելու իրավունքը, որով ժամանակին հրատարակվել է «Հայրենիքի ձայնը», կապված է Աբգար Ափինյան անձի անվան հետ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով` Դատարանից խնդրել է ամբողջությամբ վերացնել /անվավեր ճանաչել/ ՀՀ Մտավոր սեփականության գործակալության /Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժին/ կողմից 11.05.2018թ. կայացված «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանի /Ժան Նազարի Էքմեքճյանի անվամբ/ պետական գրանցման վարչական ակտը /որոշում/: Սույն գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծել նաև դատական ծախսերի բաշխման հարցը:
Հայցվորի ներկայացուցիչ` Ծովինար Կարապետյանը (լիազորագիր տրված 20.08.2019 թվականին, երկու տարի ժամկետով) ներկայացրել է գրավոր դիրքորոշում` կապված սույն գործով Երրորդ անձի առարկությունների հետ, որով հայտնել է, որ իր Վստահորդ, սույն գործով հայցվոր Աբգար Ափինյանը, ըստ էության, սույն գործով հանդես է գալիս որպես «Համահայկական գրողների միություն» գրական, գիտա-կրթական հասարակական կազմակերպության նախագահ, ում լիազորությունները 2017թ. դեկտեմբերի 05-ին դադարեցվել են և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գործակալության կողմից գրանցվել է Նախագահի փոփոխություն և նախագահ է հանդիսացել Ժան Էքմեքճյանը, որի առնչությամբ դեռևս 08.12.2017թ. Վստահորդի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` առկա փաստաթղթերին ծանոթանալու միջնորդությամբ:
Վստահորդը ֆորմալ առումով չէր կարող հայցադիմումով հանդես գալ որպես ՀԿ Նախագահ, քանի որ 2017թ. դեկտեմբերի 05-ին նախագահի փոփոխության գրանցում էր տեղի ունեցել, որը վիճարկվում էր դատական կարգով մինչև անգամ այն պահը, երբ 01.08.2019թ. Վստահորդը մտավոր սեփականության գործակալությունից տեղեկացավ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանը գրանցելու մասին որոշմանը և գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեններին: Այսինքն` Վստահորդին այլ բան չէր մնում, քան օրենքով սահմանված ժամկետում իր, որպես «Համահայկական գրողների միություն» գրական, գիտա-կրթական հասարակական կազմակերպության նախագահ, խախտված իրավունքների պաշտպանության համար ՀՀ վարչական դատարան դիմելը, որը և արվել է 30.08.2019թ.: Վստահորդը, ըստ էության, միաժամանակ հանդես է եկել նաև «Համահայկական գրողների միություն» գրական, գիտա-կրթական հասարակական կազմակերպության խախտված իրավունքների պաշտպանության դիրքից, քանի որ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայնը» ի սկզբանե հանդիսացել է ՀԿ-ի պաշտոնաթերթը:
Հարկ են համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատարանի 28.08.2018թ. վճռով Աբգար Ափինյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և ՀՀ արդարադատության նախարարության` ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 05.12.2017թ. կայացված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման վարչական ակտը և ՀՀ արդարադատության նախարարի վարչական բողոքը մերժելու մասին 22.01.2018թ. որոշումները վերացնելու պահանջի մասին բավարարվել է:
Նույն գործով /ՎԴ/3144/05/18/ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 16 հոկտեմբերի 2019թ. որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարության և Ժան Էքմեքճյանի վերաքննիչ բողոքները մերժելու մասին և թիվ ՎԴ/3144/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2018թ. օգոստոսի 28-ի վճիռը թողել է անփոփոխ:
Որից հետո` ՀՀ արդարադատության նախարարությունը և Ժան Էքմեքճյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ թիվ ՎԴ/3144/05/18 վարչական գործով: 27 դեկտեմբերի 2019թ. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը որոշում է կայացրել թիվ ՎԴ/3144/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.10.2019թ. որոշման դեմ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի բերած և Ժան Էքմեքճյանի բերած վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել:
Դատարանի ուշադրությունն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ 01.08.2019թ. ՀՀ մտավոր սեփականության գործակալությունից «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանը գրանցելու մասին որոշմանը ծանոթանալուց հետո Վստահորդն այլ բան չէր կարող անել, քան սահմանված ժամկետում դատարան դիմելը, քանի որ օբյեկտիվորեն չէր կարող ակնկալել, որ թիվ ՎԴ/3144/05/18 վարչական գործով կարճ ժամանակահատվածում կունենար վերջնական դատական ակտ: Այլ խոսքով` Վստահորդը, որպես ՀԿ-ի գործադիր մարմնի ղեկավար, լիիրավ գործունեության հնարավորություն ստացել է 2020թ. մարտի 03-ին, երբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն գործադիր մարմնի ղեկավարի պետական գրանցման անվավեր ճանաչման հիմքով:
Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ 27.02.2018թ. թիվ 13/3550-18 գրության համաձայն «Մշակույթ» համահայկական հիմնադրամով էր «Հայրենիքի ձայն» թերթը 2018թ. հունվարի 23-ից հաշվառված է ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում և, ըստ տրամաբանության, կարող էր Աբգար Ափինյանը հանդես գալ «Մշակույթ» համահայկական հիմնադրամի անունից, դա ևս հնարավոր չէր, քանի որ հայցադիմում ներկայացնելու պահին /30.08.2019թ./ «Մշակույթ» համահայկական հիմնադրամը դադարեցրել էր գործունեությունը:
Աբգար Ափինյանը չէր կարող նաև «Համահայկական գրողների միություն» գրական գիտա-կրթական հասարակական կազմակերպության անունից լիազորագիր տալ ներկայացուցչին և իրականացնել հիշյալ ՀԿ-ի խախտված իրավունքների պաշտպանությունը: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ազգային գրապալատի մամուլի գրանցման վարչության կողմից համահայկական գրողների միությանը տրված «Հայրենիքի ձայն» թերթը նույն դասիչով հրատարակելու իրավունքը, որով ժամանակին հրատարակվել է «Հայրենիքի ձայնը», կապված է Աբգար Ափինյան անձի անվան հետ:
Սույն դեպքում, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ Վստահորդի իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, օրենքի և/կամ այլ իրավական ակտի ուժով: Մասնավորապես ակնհայտ է, որ վարչական մարմինը չի հետևել օրենքների պահպանմանը, իսկ վերջինիս կողմից վիճելի պետական գրանցմամբ չեն պահպանվել այդ օրենքներով հետապնդվող նպատակները և դրանց հասնելու համար պիտանի և անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել պարզելու համար պետական գրանցման իրավաչափության հարցը:
Գտնում են, որ ապրանքային նշանը գրանցելու մասին համապատասխան որոշման կայացման համար մեծ հաշվով հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ հայտատուն տեղյակ է եղել և անբարեխղճորեն ՀՀ մտավոր սեփականության գործակալությանը չի ներկայացրել արդեն իսկ հայցադիմումում իրենց կողմից վկայակոչված սույն գործով էական նշանակություն ունեցող փաստերը:
Գտնում են, որ խախտվել են Վստահորդի /որպես «Համահայկական գրողների միություն» գրական, գիտա-կրթական հասարակական կազմակերպության նախագահի/` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով ամրագրված իրավունքները և ազատությունները, ինչպես նաև չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, օրենքի ուժով:
Պետք է ընդգծել, որ իրավաչափ կլիներ, եթե ժամանակին ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը միջոցներ ձեռնարկած լիներ, ծանուցեր և Վստահորդին ևս հնարավորություն տար սույն գործով ներկայացնել իր նկատառումները: Այլ խոսքով` խախտվել է Վստահորդի լսված լինելու իրավունքը:
Իրավաչափ կլիներ, եթե ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը միջոցներ ձեռնարկած լիներ պարզելու համար «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրական կազմի բոլոր ներկայացուցիչների անունները, նրանց ևս հնարավորություն տար սույն գործով ներկայացնել նկատառումներ:
Անդրադառնալով երրորդ անձ Ժան Էքմեքճյանի լիազորված ներկայացուցչի ներկայացրած առարկություններին` հայտնել է, որ լիազորված ներկայացուցչի կողմից Դատարանին շփոթության մեջ գցելու նպատակով վկայակոչվում է այն հանգամանքը, որ` մեջբերում է. «22.01.2018թ. կայացրել է որոշում 2017թ. դեկտեմբերի 13-ին Աբգար Ափինյանի կողմից ներկայացված դիմումը մերժել և Ժան Էքմեքճյանին թողնել Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` նախագահ»: Վերջինիս կողմից որևէ անդրադարձ չի կատարվել այն փաստին, որ գործով առկա է վճիռ` ՀՀ վարչական դատարանի 28.08.2018թ. վճռով Աբգար Ափինյանի հայցն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և ՀՀ արդարադատության նախարարության` ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 05.12.2017թ. կայացված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման վարչական ակտը և ՀՀ արդարադատության նախարարի վարչական բողոքը մերժելու մասին 22.01.2018թ. որոշումները վերացնելու պահանջի մասին բավարարելու վերաբերյալ:
Նույն գործելաոճը դրսևորվել է նաև այն ժամանակ, երբ ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը առաջարկել է Ժան Էքմեքճյանին ներկայացնել նկատառումներ հայտարկված ապրանքային նշանի հայտի ներկայացման դրությամբ ՀՀ տարածքում օգտագործվող «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանի նկատմամբ` շփոթություն առաջացնելու կապակցությամբ:
Ժան Էքմեքճյանը նույն գործելաոճով ընդամենը հայտնել է, որ գրանցվել է նախագահի փոփոխություն և ինքն է հանդիսանում նախագահ:
Փաստորեն տեղյակ լինելով, որ դեռևս 08.12.2017թ. Վստահորդը միջոցներ է ձեռնարկել իր խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ և հայտի ներկայացման օրվա դրությամբ դատական կարգով վիճարկվում էր իր` Ժան Էքմեքճյանի նախագահ հանդիսանալու հանգամանքը, անբարեխղճորեն Մտավոր սեփականության գործակալությանը չի ներկայացրել հիշյալ փաստերը:
Դատական երեք ատյաններում էլ արձանագրվել է, որ Ժան Էքմեքճյանի` որպես գործադիր մարմնի ղեկավարի պետական գրանցումը անվավեր է: Այսինքն` Ժան Էքմեքճյանը 19.01.2018թ. իրավունք չուներ հայտ ներկայացներ ՀՀ մտավոր սեփականության գործակալություն «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանը գրանցելու նպատակով` իր նկատառումների հիմքում դնելով որպես նախագահ հանդիսանալու հանգամանքը, քանի որ վերջինիս որպես գործադիր մարմնի ղեկավարի պետական գրանցման հարցը վիճարկման փուլում էր և որն էլ դատական բոլոր ատյաններում անխտիր անվավեր ճանաչվեց:
_____________________________________________________________________
6. Դատական ակտի պատճառաբանությունները և դատարանի եզրահանգումը.
_________________________________________________________________________
Այսպիսով` իրավահարաբերության պահին, սույն գործով Երրորդ անձը` հանդիսանալով հասարակական կազմակերպության նախագահ, դիմում-հայտ է ներկայացրել Պատասխանողին, որի արդյունքում կատարվել է ապրանքային նշանի գրանցում (արդեն իսկ իր անվամբ), սակայն հետագայում փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/3144/05/18 դատական ակտով անվավեր է ճանաչվել կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումը, հետևաբար դատարանը փաստում է, որ (իրավահարաբերության պահին) Երրորդ անձի փաստացի կարգավիճակի բացակայության պայմաններում վերջինս չէր կարող պատշաճ կարգով դիմում-հայտ ներկայացնելու Պատասխանողին` ապրանքային նշանը գրանցելու համար, ուստի դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող ակտն ենթակա է վերացման։
_______________________________
ՎՃՌԵՑ
1. Աբգար Գևորգի Ափինյանի #հայցը #բավարարել:
Վերացնել (անվավեր ճանաչել) Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալության 11.05.2018 թվականի «Ապրանքային նշանը գրանցելու մասին» որոշումը` «ՀԱՅՐԵՆԻՔԻ ձայն» ապրանքային նշանի (Ժան Նազարի Էքմեքճյանի անվամբ) պետական գրանցման վարչական ակտը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալությունից հօգուտ Աբգար Գևորգի Ափինյանի բռնագանձել 4000 (չորս հազար) ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում:
_________________________________
Հ. Գ. ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ԻՐ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Մտավոր սեփականության գործակալությունը պարտվեց...
Опубликовано Փաստաբան Կարապետյան Четверг, 8 апреля 2021 г.