211652_close_icon
views-count40091 դիտում article-date 22:20 08-04-2021

ՊՆ շենքը շրջափակված է. աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից, գնալ տուն

Hraparak.am-ը գրում է. Զոհված, գերի ընկած ու անհետ կորած զինծառայողների ծնողները շրջափակել են պաշտպանության նախարարության շենքը: Նրանք պահանջում են իրենց երեխաներին: Այս մասին մեզ հաղորդեց ՊՆ աղբյուրը: Նախարարության աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից, գնալ տուն: Մինչ այս պահը նրանք գտնվում են նախարարության շենքում: Բոլոր ելքերը փակ են: Ոստիկանության մեծ ուժեր են բերվել, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկում, չի ազդում իրավիճակի վրա: Բողոքի ակցիայի մասնակիցները համացանցով իրենց միանալու կոչեր են անում: Տեղում լրատվամիջոցների ներկայացուցիչներ չկան: 

Armdaily.am-ի տեղեկություններով՝ չվերադարձված գերիների վրդովված ծնողները նույնպես շարժվել են ՊՆ՝ միանալու անհետ կորած զինվորների ծնողներին, որոնք 11 ժամ է՝ շղթաներով կապել են մուտքի դարպասները՝ արգելելով նախարարության աշխատակիցների ելումուտը:

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մի շարք գեներալներ պատի վրայից թռնելով փախել են նախարարության շենքից: Փախուստի դիմածների թվում է գեներալ Ալբերտ Մարդոյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր