14043 դիտում
14:12 08-04-2021
Ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 14։30-ի սահմաններում Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Քարակերտ գյուղի բնակիչներ՝ 64-ամյա Բաղդասար Մ-ի իր վարած Toyota Camry մակնիշի և 59-ամյա Դավիթ Ա-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+