Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է «ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» N1706-Ն որոշումը, որով սահմանվել է սակագնային քվոտա՝ 2027թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր անասունների միս՝ 8,0 հազ․ տոննա, խոզի միս՝ 14,0 հազ․ տոննա, թռչնամիս՝ 45,0 հազ․ տոննա։ Սակագնային քվոտայի շրջանակներում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով նշված ապրանքների ներմուծման ժամանակ կկիրառվեն նվազեցված կամ զրոյական ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
«Մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Էկոնոմիկայի նախարարություն հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը սահմանվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը։
Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ [email protected]), փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 26-ի № 1706-Ն որոշում https://www.e-gov.am/gov-decrees/item/47556/