211652_close_icon
views-count1162 դիտում article-date 17:59 06-04-2021

Հայաստանի ըմբիշները նախապատրաստվում են Վարշավայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ըմբիշները նախապատրաստվում են Վարշավայում ապրիլի 19 – 25 –ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ազատ ոճայինները  Երևանի Օլիմպավանում ուսումնամարզական հավաքը սկսել են ապրիլի 4 –ին, իսկ հունահռոմեականները նույն մրցագորգերի վրա կսկսեն աշխատել ապրիլի 7 –ից :

Գլխավոր մարզիչներ  Հաբեթնակ Կուրղինյանը / ազատ ոճ / և Էդվարդ Սահակյանը  / հունահռոմեական ոճ / իրենց գործընկերների հետ  նաև անհատական աշխատանքներ կտանեն, անհրաժեշտ ցուցումներ կտան նույնիսկ աննշան թվացող թերությունները շտկելու համար:

Ուզում ենք հավատալ ,որ նպատակային մարզումները  ցանկալի վերջաբան կունենան:

Նմանատիպ նյութեր