211652_close_icon
views-count2935 դիտում article-date 14:47 06-04-2021

Շուշի բերդաքաղաքի մասին ֆիլմ, որը պատրաստվել է Հայկական երկրորդ հեռուստաալիքի կողմից և չունի պատվիրատուներ և հովանավորներ

Շուշի բերդաքաղաք քաղաքը գտնվում է  Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում: 2020 թվականի աշնանը այն անցավ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո, և ոմանք սկսեցին ծրագրավորված տեղեկատվություն տարածել թե այն ադրբեջանական հնագույն քաղաք է իր մուսուլմանական կոթողներով ու մշակույթով:

Պատմության խեղաթյուրման գործին լծված ուժերը հասան նրան, որ հայ հասարակության մի մասը սկսեց հավատալ այդ կեղծիքին:

Այս ֆիլմը պատմական ու ժամանակագրական հստակ փաստերով նպատակ ունի հակադարձելու ադրբեջանաթուրքական պրոպագանդային: Թե ինչո՞ւ և ինչպե՞ս են որոշ տարիների օտարներ ապրել հայկական Արցախ աշխարհի բերդաքաղաք Շուշիում և ինչո՞ւ այն չէր կարող լինել ադրբեջանական, փաստում են մեր ֆիլմի բանախոսներն ու ժամանակագիրները:

52 րոպե տևողությամբ ֆիլմը պատրաստվել է հայկական երկրորդ հեռուստաալիքի կողմից և չունի պատվիրատուներ ու հովանավորներ: Ֆիլմի պատրաստողներն իրենց գործի նվիրյալներ են, ովքեր այն նվիրում են վաղը կրկին հայկական եռագույնն իր պարիսպներին սպասող բերդաքաղաք Շուշիին:

Ֆիլմում օգտագործվել են նյութեր և տեսագրություններ բաց համացանցից։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր