Բորիս Նեմցովի ընկերները չեն հավատում, որ աղմկոտ սպանությունը պատվիրատուներ չունի
Բորիս Նեմցովի ընկերներն ու համակիրները չեն հավատում հետաքննության առաջ քաշած վարկածին, որ աղմկոտ սպանությունը պատվիրատուներ չունի:
Ըստ Նեմցովի փաստաբան և համախոհ Իլյա Յաշինի, քննիչները իսկապես հայտնաբերել են և ձերբակալել սպանության կասկածյալներին, սակայն նրանք համոզված են, որ 5 ձերբակալվածների թվում պատվիրատուն չկա:
Ըստ իրավապահների, Նեմցովի սպանությունը ծրագրել և իրականացրել են չեչեններ Զաուր Դադաևը և Բեսլան Շավանովը. վերջինը ինքնասպան է եղել ձերբակալության ժամանակ: Դադաեվը, որը, ի դեպ, Չեչնիայի Ներքին գործերի նախարարության աշխատակից է եղել, խոստովանել է, որ սպանել է Նեմցովին Մուհամեդ մարգարեի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների պատճառով: