Շուշի բերդաքաղաքի մասին ֆիլմ, որը պատրաստվել է Հայկական երկրորդ հեռուստաալիքի կողմից և չունի պատվիրատուներ և հովանավորներ
Շուշի բերդաքաղաք քաղաքը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում: 2020 թվականի աշնանը այն անցավ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո, և ոմանք սկսեցին ծրագրավորված տեղեկատվություն տարածել թե այն ադրբեջանական հնագույն քաղաք է իր մուսուլմանական կոթողներով ու մշակույթով:
Պատմության խեղաթյուրման գործին լծված ուժերը հասան նրան, որ հայ հասարակության մի մասը սկսեց հավատալ այդ կեղծիքին:
Այս ֆիլմը պատմական ու ժամանակագրական հստակ փաստերով նպատակ ունի հակադարձելու ադրբեջանաթուրքական պրոպագանդային: Թե ինչո՞ւ և ինչպե՞ս են որոշ տարիների օտարներ ապրել հայկական Արցախ աշխարհի բերդաքաղաք Շուշիում և ինչո՞ւ այն չէր կարող լինել ադրբեջանական, փաստում են մեր ֆիլմի բանախոսներն ու ժամանակագիրները:
52 րոպե տևողությամբ ֆիլմը պատրաստվել է հայկական երկրորդ հեռուստաալիքի կողմից և չունի պատվիրատուներ ու հովանավորներ: Ֆիլմի պատրաստողներն իրենց գործի նվիրյալներ են, ովքեր այն նվիրում են վաղը կրկին հայկական եռագույնն իր պարիսպներին սպասող բերդաքաղաք Շուշիին:
Ֆիլմում օգտագործվել են նյութեր և տեսագրություններ բաց համացանցից։