211652_close_icon
views-count63302 դիտում article-date 23:36 30-03-2021

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Դավիթ Բեկ բնակավայրից դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա քաղաքացի

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ մարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ  «դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է  մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ  վիրավորը Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի բնակիչ, 32-ամյա Ա. Իվանովն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով:

Փաստի առթիվ հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր