1985 դիտում
16:43 30-03-2021
Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է ընդհանուր առմամբ 77 քաղաքացիական զոհերի տվյալներ
Չնայած մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք հռչակելուն, մարդու իրավունքների հարցերում միջազգային հանրությունը կարծես առաջնորդվում է քաղաքական խոչընդոտներով: Պարզ է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը թաղված էր քաղաքական շարժառիթների տակ: Այս հարցում համոզված է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է օրակարգային աշխատանքներին ու գերակա անելիքներին:
-Պարոն Ստեփանյան, հետպատերազմյան իրողություններն ինչպիսի փոփոխություններ են մտցրել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղղություններում, և որոնք են ներկա առաջնահերթություններն ու հրամայականները:
-Պատերազմից հետո բավականին բարձրացել է մարդու իրավունքների խախտումների ռիսկայնությունը: Մեզ դիմող քաղաքացիների դիմումների մեծամասնությունը վերաբերում է հիմնականում սոցիալական և առողջապահական բնույթի խնդիրներին: Բնականաբար, ունենալով տեղահանված բնակչություն, որոնց խնդիրները բազմաբնույթ են, պետք է կանգնենք յուրաքանչյուր քաղաքացու կողքին և կապող օղակ հանդիսանանք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ թույլ չտալով մարդու իրավունքների խախտումները կամ այդպիսիք արձանագրելու դեպքում՝ նպաստելու խախտված իրավունքների վերականգնմանը: Ներկայումս քաղաքացին այնքան դժվար կացության մեջ է, որ պետական մարմիններից պահանջվում է առավելագույն սրտացավություն, որպեսզի բարձրաձայնված ցանկացած խնդիր լուծվի հօգուտ քաղաքացու: Պետք է ոչ թե արձանագրել, որ խախտվել է այս կամ այն իրավունքը, այլ՝ գտնել լուծումներ, որպեսզի իրավունքն իրացվի ամբողջությամբ: Պետական կառույցների հետ համագործակցությամբ՝ մեր գործունեության ոճը հիմնականում այդ է լինելու:
-Սոցիալական բնույթի խնդիրներից, որոնք կառանձնացնեիք և որքանով է Ձեր միջոցով հաջողվել լուծումներ գտնել:
-Առաջնային է շարունակում մնալ աջակցության այս կամ այն ծրագրի՝ շահառու հանդիսանալու հետ կապված հարցերը: Քանի որ պետական համակարգը, այսպես ասած, պատրաստ չէր նման զարգացումների և քաղաքացիների տվյալների բազային ամբողջությամբ չէր տիրապետում, ապա չէր կարող պատասխանել քաղաքացիների այն հարցերին, որոնք վերաբերում էին այս կամ այն սոցիալական աջակցության ծրագրի շահառու հանդիսանալու հետ: Բացի այդ, քաղաքացիների իրավական գիտակցության ոչ համապատասխան աստիճանը նրանց հնարավորություն չի ընձեռում պրպտել և սեփական ջանքերով փնտրել, գտնել այն հարցերի պատասխանները,որոնք վերաբերում են գործարկվող այդ ծրագրերին: Մեզ դիմելու դեպքում՝ նախ խորհրդատվություն ենք տրամադրում իրավունքների մասին առ այն նրանք աջակցության ծրագրի շահառու են թե ոչ: Եթե առաջացած խնդիրները տեխնիկական են, ապա կապ ենք հաստատում համապատասխան կառույցի հետ ներկայացնում քաղաքացու խնդիրն ու միջամտում,որպեսզի խնդիրը լուծում ստանա:Սոցիալական բնույթի խնդիրներից է նաև զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընտանիքների աջակցության ծրագրերի շահառու հանդիսանալու, փաստաթղթերի ձևակերպման հարցերը: Մասնավորապես՝ քաղաքացիական զոհերի տվյալների հավաքագրումն ու պատկան կառույցներին ներկայացնելը Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների շրջանակում է: Տվյալների հավաքագրումը շարունակական է և պարբերաբար ներկայացնում ենք Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:
-Այս պահի դրությամբ՝ որքան է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը՝ ըստ ձեր ուսումնասիրությունների:
-Պահի դրությամբ՝ թարմացման փուլում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական անձանց սպանությունների վերաբերյալ զեկույցը: Առայժմ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ֆիքսվել են 77 քաղաքացիական զոհի տվյալներ:
-Ինչ օրակարգեր են ներկայում գործնական ընթացք ստացել:
-Աշխատելու ենք հիմնականում երկու ուղղությամբ: Առաջինը՝ մշտադիտարկումների ճանապարհով, երկրի ներսում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պատշաճ ապահովելն է, երկրորդը՝ արտաքին ուղղությունն է, որտեղ բավականին լայնածավալ աշխատանք ենք իրականացրել դեռևս պատերազմի օրերին: Մեր իրականացրած փաստահավաք առաքելության շրջանակներում, հրապարակվել են տասնյակից ավելի զեկույցներ՝ադրբեջանական վայրագությունների, երեխաների իրավունքների խախտումների, պատերազմի ժամանակ լրագրողների թիրախավորման և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերի վերաբերյալ: Առաջիկայում պատրաստելու ենք պատերազմի ամբողջ ընթացքում ադրբեջանցիների վայրագությունների վերաբերյալ երրորդ միջանկյալ զեկույցը: Նախատեսում ենք նաև զեկույց՝ միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո գտնվող օբյեկտների և անձնակազմի թիրախավորման վերաբերյալ: Մասնավորապես՝ այնպիսի հաստատությունների, ինչպիսիք բժշկական հաստատություններն են, անձնակազմը, շտապօգնության ավտոմեքենաները և այլն: Կարծում եմ կարիք կա նաև թարմացնելու մշակութային ժառանգության վերաբերյալ մեր զեկույցը՝ հատկապես պայմանավորված վերջին ժամանակահատվածում ադրբեջանցիների կողմից հայկական եկեղեցիների ավերման դեպքերով:
-Պարոն Ստեփանյան, Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում նրանց զինուժի կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների և միջազգային իրավունքով ամրագրված խախտումների Արցախի և ՀՀ ՄԻՊ-երն օպերատիվորեն արձագանքում են դեռևս պատերազմի օրերից: Այդուհանդերձ՝ միջազգային իրավապաշտպան կառույցները նկատելիորեն պասիվ դիրքորոշում են դրսևորում: Ինչպես կմեկնաբանեիք և այդ համատեքստում ինչպիսին է արտաքին ուղղությամբ նախատեսվող աշխատանքի՝Ձեր տեսլականը:
-Մարդու իրավունքների պաշտպանությունը միջազգային կարևորագույն հարցերից է: Մեզ համար ևս տարօրինակ ու անհասկանալի էր պատերազմի ընթացքում միջազգային հանրությանը մեծածավալ աշխատանք ներկայացնելուց հետո պատշաճ արձագանք չստանալը: Չնայած մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք հռչակելուն, մարդու իրավունքների հարցերում նույնպես միջազգային հանրությունը կարծես առաջնորդվում է քաղաքական խոչընդոտներով: Պարզ է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը ևս թաղված էր քաղաքական շարժառիթների տակ:
Պատճառաբանությունները բազմաթիվ են՝ մասնավորապես միջազգային չճանաչվածություն և այլն: Հստակ պետք է ամրագրվի, որ մարդու իրավունքները համամարդկային են և անկախ նրանից այդ տարածքը ճանաչված է թե ոչ՝ միջազգային հանրությունը պարտավորված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները: Մենք նույնպես հիասթափված ենք, մեր կողմից իրականացված աշխատանքի վերաբերյալ միջազգային ոչ պատշաճ արձագանքից: Ամեն դեպքում, այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն: Պետք է շարունակել արտաքին ուղղությամբ պաշտպանել արցախցի մարդու իրավունքները և այդ մասին բարձրաձայնել այնքան ժամանակ, մինչև հասանելի ու հասկանալի դառնա, որ Արցախում ապրող մարդը ևս օժտված է մարդկային իրավունքներով ու ազատություններով:

Նմանատիպ նյութեր
1117 դիտում
14:03 04-11-2020
Պատերազմի ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 144-ը. Արտակ Բեգլարյան
994 դիտում
12:05 16-04-2020
Արցախի բուժհաստատություններում և մեկուսարաններում ընդհանուր առմամբ մեկուսացված է 10 քաղաքացի
Այս բաժնից
520 դիտում
12:06 07-11-2024
ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը
472 դիտում
11:48 07-11-2024
Կառավարությունը 6 ամսով արգելեց սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանումը Հայաստանից
421 դիտում
11:17 07-11-2024
ՀՀ ՄԻՊ-ի պատվիրակության անդամները ծանոթացել են Շվեդիայի իրավական համակարգին