211652_close_icon
views-count24228 դիտում article-date 13:01 29-03-2021

Գյումրիում 23-ամյա վարորդը ՎԱԶ 21104-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վարորդը եղել է սթափ, հետիոտնը ունեցել է խմածության ամենաբարձր աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-ին վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 26-ին Շիրակի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Այդ օրը, ժամը 14։00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 23-ամյա Տիգրան Վարոսյանը իր վարած ՎԱԶ 21104 մակնիշի ավտոմեքենայով Գորկու փողոցի 70 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Համլետ Թիֆիլյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը «դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որից հետո Տ. Վարոսյանը ինքնակամ ներկայացել է Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին։

Դեպի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ քննիչ Ն. Գասպարյանի գլխավորությամբ, ում որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվսղ հատուկ տարածք։

Վարորդն ու վրաերթի ենթարկվածը ենթարկվել են սթափության փորձաքննության. վարորդը եղել է սթափ, իսկ հետիոտնը ունեցել է խմածության ամենաբարձր աստիճանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր