211652_close_icon
views-count4009 դիտում article-date 23:41 27-03-2021

Այսօր էլի ունեցանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ահազանգ. ԴԻՆԳՈ Թիմ

«Այսօր էլի ունեցանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ահազանգ», ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Դինգո Թիմը:

«Շանը արնաշաղաղ հասցրեցին կլինիկա ու վայրկյաններ անց վիրահատությունը սկսվեց, որ հնարավոր լիներ կյանքը փրկել։

Շունը Զովունիում բակի սիրված շունն էր, բոլորը նրան սիրում ու կերակրում էին, մարդամոտ, բարիագույն շուն էր։ Քնում էր խնամողներից մեկի սեփական բակում։ Սակայն առավոտյան նրան գտնում են կիսամահացած արնահոսելիս։

Վիրահատությունից պարզվեց, որ կրակել են, ու կրակել են փորին ու մոտիկից, ինչը նշանակում է, որ շունը եղել է քնած կամ պառկած․․․

Կրակել են մարդու սեփական բակի ներսում․․․

Վիրահատության համար կլինիկային պետք է վճարենք 100․000 դրամ։

Շնորհակալ կլինենք, եթե օգնեք՝ հոգալ նրա ծախսերը։

p.s. Խնամողներն արդեն հաղորդում են տվել հանցագործության մասին»։

ARMECONOMBANK - 163478008952 (Դինգո Թիմ ՀԿ)
ArCa – 9051410200923316
IDRAM – 824044578
QIWI – 37495939354
Visa – 4889620000432727
MoneyGram, Unistream etc - Ovsanna Hovsepyan
PayPal: [email protected] (Laura Manoukian)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր