«Վեսթ Հեմի» խաղացողը ներողություն է խնդրել 9 տարի առաջ թվիթերում իր գրառման համար
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ջերոդ Բոուենը ներողություն է խնդրել ռասիստական բնույթի բառով գրառման համար, որը նա հրապարակել էր 2012թվականին:
«2012 թվականին, երբ ես 15 տարեկան էի, վիրավորական գրառում եմ հրապարակել: Ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել անհարիր վարքգծի համար, հատկապես նրանց առջև, ովքեր կապված են «Վեսթ Հեմի» հետ:
Սա այն օրինակը չէ, որը ես կցանկանայի ծառայել և այն միանշանակ չի արտացոլում իմ սկզբունքներն ու արժեքները», հայտարարել է ֆուտբոլիստը:
«Վեսթ Հեմը» հայտարարել է, որ ակումբի ներսում անպայման միջոցներ են ձեռնարկելու, իսկ Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան հետաքննություն է սկսել: