211652_close_icon
views-count6359 դիտում article-date 22:16 25-03-2021

Հոր զոհվելու մասին Սուրենն իմացել է Շուշիի ճանապարհին. հայրը զոհվել էր՝ փրկելով զինվորի կյանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS. am

Փոխգնդապետ, «Արծիվ 30 Արարատ» մահապարտների կազմակերպության Շտաբի պետ, 55-ամյա Ստեփան Համբարձումյանը պատերազմի առաջին օրը կամավոր մեկնել էր ռազմաճակատ։

«Առավոտյան գնաց Շտաբ, այնտեղից զանգահարեց, ասաց՝ պայուսակը պատրաստեմ, որ ժամանակ չկորցնի, շուտ գնա։ Տղաս էլ էր ծառայում, Եղնիկներում էր։ Ոչ մի լուր չունեինք, շատ անհանգիստ էինք։ Ամեն անգամ զանգելիս հարցնում էր՝ Սուրենը, զանգել է, թե ոչ»,- NEWS. am-ի հետ զրույցում պատմեց փոխգնդապետ Ստեփան Համբարձումյանի կինը՝ Հասմիկ Համբարձումյանը։

Ստեփան Համբարձումյանի որդին՝ Սուրենը, պետք է զորացրվեր հոկտեմբերի 5-ին, սակայն պատերազմի պատճառով նրա զորացրումը հետաձգվել էր։

«Պատերազմի ժամանակ ամեն ինչից կտրված էինք, կապ չունեինք, չգիտեինք՝ մեր շուրջն ինչ է կատարվում, միայն տեսնում էինք, որ մեր դիմաց են գալիս, մենք էլ կռվում էինք։ Պատերազմի երրորդ օրն էր մեզ սկսեցին վերևից ինքնաթիռներով ռմբակոծել, լսեցինք, որ Շուշիի ՀՕՊ-ը չկա, Մատաղիսը, Ջաբրայիլը, Թալիշը չկա։ Այդ կողմի վրա միայն մենք էինք մնացել, շրջափակման մեջ էինք, չգիտեինք՝ ինչ է կատարվում։

Տեսնում էինք, որ մեր տարածքից են մեզ հարվածում, բայց չէինք հասկանում՝ ինչ է կատարվում։ Մենամարտեր ենք ունեցել դանակով, նռնակով, եղել է, որ տեխնիկայով եկել են, բայց փախել են»,- հիշեց Սուրենը։

Հոկտեմբերի 11-ին Ստեփան Համբարձումյանը մեկ շաբաթով վերադարձել էր տուն։

«Հիշում եմ՝ վերելակի դիմաց ամբողջ ընտանիքով սպասում էինք, որ իրեն դիմավորենք։ Հաճախ էինք զրուցում։ Հայրիկս շատ էր ուշադրություն դարձնում ուսմանս ու անգամ պատերազմի ընթացքում՝ զանգերի ժամանակ, այդ մեկ շաբաթվա ընթացքում ասում էր, որ խոստանամ՝ ինչ էլ լինի, ուսմանս մասին չեմ մոռանալու»,- նշեց Ստեփան Համբարձումյանի դուստրը՝ Քնարիկ Համբարձումյանը։

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր