Թշնամու գնդակից զոհված 20-ամյա Սիմոնի հայրն ու եղբայրը Ռուսաստանում են իմացել նրա զոհվելու մասին
Թշնամու գնդակից զոհված 20-ամյա Սիմոն Ճավռշյանի հայրն ու եղբայրը արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան, որպեսզի պարտքերը փակեն: Նրանց զանգով են հայտնել կատարվածի մասին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փանիկի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանը:
Միաժամանակ ասաց, որ արտագնա աշխատանքի մեկնած Սիմոնի հոր եւ եղբոր գործերն այնքնան վատ են եղել, որ Նոր տարուն անգամ չեն կարողացել գալ: Սոցիալապես շատ անապահով պայմաններում են ապրում: Իսկ Սիմոնը գարնանը պետք է զորացրվեր: Նա էլ մինչեւ ծառայության մեկնելը աշխատել է, որ ընտանիքին օգնի: Տանը գտնվում են Սիմոնի մայրն ու տատը, որոնց շատ մեծ դժվարությամբ են կարողացել այդ լուրը հայտնել:
«Ողբալի վիճակ է նրանց տանը, ողբալի: Մարդիկ չգիտեն, թե ոնց հանգստacնեն: Հիմա սպասում են, տեսնեն՝ հայրն ու եղբայրը ոնց կարող են գալ»,-ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 5-ին, գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն