211652_close_icon
views-count1872 դիտում article-date 20:46 25-03-2021

Ջհանգիրյանին հանդիպելու համար ԲԴԽ այցելած քննիչները քննում են Գորիսի և Քաջարանի քաղաքապետերի քրգործերը․ Mediaport

Ջհանգիրյանի հետ հանդիպելու համար ԲԴԽ այցելած քննիչները քննում են Գորիսի և Քաջարանի քաղաքապետերի դեմ հարուցված քրեական գործերը։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։

«Փաստաբան Ամրամ Մակինյանը հրապարակել է ԲԴԽ-ից ստացած պատասխանը, որով ապացուցվում է մամուլի հրապարկումները, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, որը Ռուբեն Հայրապետյանի որդու գործով ցուցումներ էր տվել քննիչին, մի քանի անգամ այցելել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին՝ ըստ երևույթին դարձյալ ընդդիմադիրների հետապնդումերի գործերով:

Մինչդեռ ԲԴԽ-ի պատասխանում Mediaport-ը մեկ այլ կարևոր հանգամանք նկատեց: Փետրվարի 8-ին և 12-ին ԲԴԽ-ում Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպել են նաև Գորիսի և Քաջարանի քաղաքապետերի դեմ հարուցված քրեական գործերը քննող քննիչներ Ռոման Սարդարյանն ու Արսեն Գեղամյանը, որոնց ազգանունները թեև փակված են, բայց մեր աղբյուրը պնդում է, որ խոսքը հենց նրանց մասին է:

Հիշեցնեք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո Սյունիքի 4 քաղաքապետերի դեմ քրեական գործեր հարուցվեցին:

Փաստացի Ջհանգիրյանը ԲԴԽ է գործուղվել ընդդիմախոսների դեմ հետապանդումները համակարգելու համար»,- գրում է ալիքը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր