1604 դիտում
13:06 25-03-2021
Կառավարությունը գիտության ոլորտում հաջողություններ արձանագրած քաղաքացուն ազատեց զինծառայությունից
ՀՀ կառավարությունն Արշակ Գագիկի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշում ընդունեց: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
Ըստ հիմնավորման, Մինասյանը (ծնվ.՝ 1994 թվականի սեպտեմբերի 16-ին), ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ ստանալով տարկետում, շարունակել է գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը «Երևանէն» գիտակրթական հիմնադրամում՝ որպես հետազոտող:
2020 թվականի նոյեմբերի 17-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատում է Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնում» որպես դասախոս՝ դասավանդելով «Հավանականությունների տեսության հիմնական և լրացուցիչ գլուխներ» առարկան, զբաղվում է գիտատեխնիկական և գիտամանկավարժական գործունեությամբ:
Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:

Նմանատիպ նյութեր
5547 դիտում
13:46 29-03-2019
Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վեց ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինծառայությունից
2254 դիտում
15:02 08-07-2021
Կառավարությունը զինծառայությունից ազատեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին
Այս բաժնից
2308 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը
751 դիտում
16:58 04-02-2025
Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը