211652_close_icon

Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վեց ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինծառայությունից

views-count5604 դիտում article-date 13:46 29-03-2019
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պարտադիր զինվորական ծառայությունից ազատել վեց քաղաքացիների, որոնք հանդես են գալիս ֆուտբոլի ազգային հավաքականում։ Նրանք են Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը, Գեղամ Ղադիմյանը: Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը, Գեղամ Ղադիմյանը կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-իորոշմամբ տարկետման իրավունք են ստացել, իսկ Վարդան Պողոսյանին 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը, և քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ «Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Կարեն Իսրայելյանին, Աշոտ Սարդարյանին, Սարգիս Բալոյանին, Նորայր Մամեդով-Ասլանյանին, Վարդան Պողոսյանին և Գեղամ Ղադիմյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից», - ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր