211652_close_icon
views-count17904 դիտում article-date 10:11 25-03-2021

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. անձրևաջրերը ողողել են մի քանի տներ ու բակեր, օպերատիվ են գործել փրկարարներն ու գյուղապետարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 24-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։ 

Ժամը 11։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա գյուղում անձրևաջրերը լցվում են տներն ու բնակիչների հողամասերը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ինչպես նաև Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հրշեջ-փրկարարները գյուղապետի և գյուղացիների օգնությամբ դադարեցրել են մի քանի տների ուղղությամբ հոսող ջրի հոսքը, այնուհետև դուրս են բերել բակերում կուտակված ջուրը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր